23-03-2014 14:34

Մադոննան սեփական կոսմետիկան գովազդող բաց տեսահոլովակ է նկարահանել (տեսահոլովակ)


Մադոննան ոչ ոքի չի զիջում ոչ միայն իր երաժշտական ունակություններով, այլ նաև ճարպիկ ձեռներեցի որակներով: Երգչուհու բանկային հաշիվը օր օրի աճում է ոչ միայն նրա տեսահոլովակների և համերգների, այլ նաև գովազդային արշավների, սեփական բիզնեսի և սթարթափների շնորհիվ:
Այսպիսի մի արշավ է դարձել նույնիսկ փոփ աստղի համար պրովոկացիոն MDNA անվանումը կրող կոսմետիկայի արտադրության գիծը, որը ներառում է, նախ և առաջ, մաշկի հակատարիքային խնամքի բոլոր միջոցները:

«Ինձ համար չափազանց կարևոր է գեղեցիկ մաշկ ունենալ: Ես այդ կոսմեռիկայի արտադրության վրա ծախսել եմ ժամեր, ամիսներ և տարիներ», - հայտարարել է Մադոննան: