Բավ է պառակտվել
14-03-2015 08:38

Մադոննան պատմեց երիտասարդ տարիքում իրեն բռնաբարելու մասին

ԱՄՆ երգչուհի Մադոննան պատմեց Նյու Յորք տեղափոխվելու հետո 19 տարեկան հասակում իրեն բռնաբարելու մասին պատմությունը: 56-ամյա երգչուհին հայտարարեց, թե ինչպես իր վրա դանակը ձեռքին հարձակվեց պատահական ծանոթը: Մադոննան պատմեց, որ գնում էր պարի պարապմունքների, սակայն ստուդիայի դուռը փակ էր: «Ինձ գումար էր անհրաժեշտ տաքսոֆոնով զանգելու համար: Այդ մարդը ինձ առաջարկեց իր տնից զանգել: Նա չափազանց բարյացկամ էր և ասաց, որ ապրում է փողոցի այն կողմում», - պատմեց երգչուհին: Նրանից հետո, երբ Մադոննան այդ տղամարդու հետ մտավ բազմահարկ շենքը, նա բռնաբարեց աղջկան՝ սպառնալով դանակով: Երգչուհու խոսքով՝ նա չդիմեց ոստիկանություն, քանի որ ամաչում էր: «Ինձ ասացին, որ եթե ես որոշեմ մեղադրանք առաջադրել, ապա ստիպված կլինեմ բուժզննում անցնել, այնուհետև դատարան գնալ, որտեղ ինձ կսկսեն անձնական հարցեր տալ», - ասաց երգչուհին: Նա նշեց, որ իր համար այդ գործընթացը չափազանց ստորացուցիչ կլիներ: 2013 թվականի հոկտեմբերին երգչուհին առաջին անգամ պատմեց երիտասարդ տարիքում իրեն բռնաբարելու մասին պատմությունը, սակայն այն ժամանակ նա չմանրամանեց տվյալ պատմությունը: