09-01-2014 13:53

56-ամյա Մադոննայի նոր կողակիցը 26 տարեկան է

Այս տարի երգչուհի և դերասանուհի Մադոնան նշելու է իր 56-րդ տարեդարձը: Անցյալ տարի նա բաժանվեց իր սիրեցյալից` 25-ամյա պարող Բրահիմ Զաիբատից: Նա ունի նոր կողակից, երգչուհին հանդիպում է 26-ամյա պարող Տիմոր Ստիֆենսոնի հետ:
Վերջինս Instagram-ում տեղադրել է լուսանկարներ շվեյցարական լեռնային հանգստավայրից, որտեղ էր նաև Մադոնան: Պարողն ընկերացել է Մադոնայի 13-ամյա որդու հետ: Մադոնան երեկույթներից մեկի ժամանակ ակնարկել է, որ Տիմորն իրեն դուր է գալիս նաև այն պատճառով, որ իր երեխաների հետ արագ ընկերացավ։