Բավ է պառակտվել
08-03-2016 09:54

Սիրում եմ երբ ինձ համար տոն են կազմակերպում. Ելենա Բորիսենկո

«Անկեղծ ասած ինձ համար մեկամսյակն ուղակի գարնան սկիզբն է»-Gisher.news-ի հետ զրույցում նշեց դերասանուհի Ելենա Բորիսենկոն: Դերասանուհին նկատել է, որ այդ օրերին ակտիվանում են այն տղաները, որոնք դեռ չեն նվաճել սիրելիի սիրտը: «Տոներն ընդհամենն առիթ են սիրելի կանանց հաճույք պատճառելու համար»,-վստահ է դերասանուհին: Էկրանի սիրելին դեռ չի որոշել թե ինչպես է նշելու մարտի 8-ը. «Ինչպես ծննդյանս օրն, այպես էլ գարնանային տոները սիրում եմ երբ ինձ համար տոն են կազմակերպում: Այդ օրն ուղակի շնորհավորում եմ շրջապատիս կանանց»: Կանանց տոները Ելենա Բորիսենկոյի համար ասոցացվում է ծաղիկների հետ. «Իհարկե հաճելի երբ ծաղիկների հետ շոկոլադ է լինում, իսկ ավելի անկեղծ երբեք նվերների չեմ սպասում: Ամենահաճելի նվերն ուշադրությունն ու վերաբերմունքն է»: Ամփոփելով խոսքը դերասնուհին չմոռացավ շնորհավորել կանանց գարնանային գեղեցիկ ու լուսավոր տոնի առթիվ. «Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն: Միշտ ասել եմ, որ մենք ծնվել ենք երջանիկ լինելու համար անկախ այն դժվարություններից, որ մեզ մատուցում է կյանքը: Պետք չէ սպասել, որպեսզի մեկը մեզ երջանկացնի. Счастье притягивает счастье»:

Տաթև Առաքելյան