07-07-2015 14:18

«Հպարտ եմ, որ Կաբալեի հետ նույն ցուցակում եմ հայտնվել».Լյուբով Կազարնովսկայա

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը հայտարարել է, որ ռուս օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի անունը ներարռվելու է Ադրբեջանի համար անցանկալի անձանց ցուցակում, քանի որ նա վերջերս այցելել է Լեռնային Ղարաբաղ: Օպերային երգչուհին հայտարարել է, որ այդ երկրի կողմից անցանկալի անձ հայտարարվելն իրեն չի մտահոգում: Նա ուրախ է, որ Մոնսերատ Կաբալեի հետ հայտնվել է նույն ցուցակում: «ԵՍ Մոնսերատ Կաբալեի հետ միևնույն ցուցակում եմ, ինչի համար հպարտ եմ: Լեռնային Ղարաբաղը հիասքանչ տեղ է, որտեղ ես երիտասարս ստաժորներ եմ բերել: Ես չեմ անհանգստանում: Քանի դեռ աշխարհում ագրեսիա կա, երկրի վրա խաղաղություն չի լինի: Այտեղ՝ Ղարաբացում մարդիկ հակված են խաղաղության, երեխաների ծնվելուն»,-լրատվամիջոցին http://rusnovosti.ru/posts/378980 ասել է երգչուհին: Այս այցի շրջանակներում հայտնի օպերային երգչուհին, մանկավարժը և պրոֆեսորը Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի տաղանդների համար կազմակերպում էր վարպետաց դասեր: Լյուբով Կազարնովսկայան առաջին անգամ չէ, որ Արցախում է: Երգչուհին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ լսումները կատարվում են Արցախում հետագայում օպերայի կենտրոն ստեղծելու նպատակով: «Շքեղ ձայներ են: Նրանց հետ հետաքրքիր է: Նրանց հետ կարելի է աշխատել և լավ արդյունքների հասնել՝ այդ կերպ նրանց համար ուղի բացելով դեպի մեծ կյանք: Իսկ ընդհանրապես ես շատ տպավորություններ ունեմ: Ղարաբաղն անկրկնելի գեղեցիկ է: Սա այն հողն է, որի վրա պետք է արարել: Սա այն հողն է, որտեղ հիմա հանգիստ չկա, բայց նման միջոցառումներով է հնարավոր մարդկանց մոտ ճիշտ տպավորություն ստեղծել այն մասին, որ պետք չէ վախենալ ու չգալ Ղարաբաղ: Այստեղ կարելի է բացել սիրտը և հոգին, և բոլորի հետ միասին արարել, քանի որ սա է Ղարաբաղի խորհուրդը»,-ասել է Կազարնովսկայան: