Բավ է պառակտվել
10-06-2016 16:27

Լիլիթ Կարապետյանը՝ ծննդյան օրվա անակնկալների մասին

Երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր տոնում է իր ծննդյան օրը: Խոսելով օրվա մասին հոբելյարը նշել է. «Ծնունդս սկսել եմ նշել դեռ երեկվանից: 00:00-ը դիմավորել եմ աշխատանքիս վայրում ու բոլոր ընկերներիս կողմից անակնկալների արժանացել: Բեմում ինձ շնորհավորեցին, իսկ ընկերական խումբս ինձ 101 վարդի շատ շքեղ փունջ նվիրեց: Լուսադեմին ինձ զանգահարեց ու շնորհավորեց իմ կյանքի կարևոր մարդը՝ Կարենս, ով այս պահին, ցավոք սրտի, ԱՄՆ-ում է. այսօր ես միայն այդ պատճառով եմ տխուր»: Այն հարցին, թե ինչ անակնկալ է Լիլիթը ստացել սիրելիից վերջինս խատասխանեց. «Դեռևս անակնկալ չեմ ստացել, շնորհավորել է ինձ, բայց դեռ չենք հանդիպել: Այսօր երեկոյան կրկին լինելու եմ աշխատանքիս վայրում, որտեղ էլ կնշեմ օրս ընկերներիս հետ: Ծննդյանս տորթի մոմերը փչելիս միայն կմտածեմ ու կերազեմ Կարենի հաջողությունների մասին»: