Բավ է պառակտվել
09-01-2014 17:30

Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը վաղն է

Գրող Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը հունվարի 10-ին է, ժամը 17:00-ից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Իսկ վերջին հրաժեշտը` հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդանի ընտանեկան գերեզմանատանը:
Բոլոր ցանկացողները հունվարի 11-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի գրողների միության շենքի մոտից կարող են մեկնել Կեչառիս, նախատեսված ավտոբուսներով: