Բավ է պառակտվել
11-01-2016 13:13

Լեոնարդո Դի Կապրիոն և «Ոսկե գլոբուս - 2016»-ի այլ հաղթողները (լուսանկարներ)

Լոս Անջելեսում կայացավ Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության 73-րդ արարողությունը և անյժմ մենք գիտենք այն դերասաններին, ռեժիսորներին, սցենարիստներին, պրոդյուսերներներին, կոմպոզիտորներին ովքեր տուն են վերադարձել ոչ դատարկ ձեռքերով: Այս տարի ևս այն վարել է սերիալների բրիտանացի կատակերգու Ռիկի Ջերվեյսը:

«Ոսկե գլոբուսի» կանոնավոր մասնակիցները գիտեն, որ կոմիկը բավականին հաճախ և ճշգրիտ է սրամտում, նա արդեն չորրորդ անգամ է վարում մրցանակաբաշխությունը: Սակայն, երբեմն նա զիջում էր խոսափողը, Քեյթ Հադսոնին, Ռայան Գոսլինգին, Լիլի Ջեյմսին, Օրլանդո Բլումին, Ջոն Կրասինսկիին և Թոմ Ֆորդին հայտարարելու համար հաղթողներին և նոմինանատներին: «Ոսկե Գլոբուսը» տարբերվում է նրանով, որ ներկայացված աշխատանքները, և ֆիլմերի և հեռուստատեսության ոլորտում բաժանվում են ժանրերի: Այնպես որ, Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը գնահատում են լավագույն դրաման և լավագույն կատակերգությունը: Դրամայի Գլխավոր նոմինացիանորը հաղթել են ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտույի «Վերապրածը» ֆիլմը: Այն ճանաչվել է որպես լավագույն դրամատիկ ֆիլմ, իսկ գլխավոր դերում հնադես է եկել Լեոնարդո Դի Կապրիոն,որն իր հերթին ճանաչվել է որպես լավագույն դերասան: Ռեժիսյորը նույնպես առանց մրցանակի չի մնացել: Լավագույն ֆիլմ (կատակերգություն)՝ է ճանաչվել Ռիդլի Սկոտի «Մարսեցին» ֆիլմը և համապատասխան տղամարդկանց կատեգորիայում հաղթել է Մեթ Դեյմոնը:

Գեղարվեստական ֆիլմում (դրամա) լավագույն դերասանուհի է ճանաչվել Բրի Լարսոնը, ով խաղացել է «Սենյակը» ֆիլմում: Ինչ վերաբերում է սելիալներին,ապա «Մոցարտը ջունգլիներում» հաղթող է ճանաչվել երկու կատեգորիաներում:Իր հերթին Լավագույն դրամա դարձավ «Պարոն Ռոբոտ» սերիալը: Լեդի Գագան երեկոյի ընթացքում հայտնվել է բեմի վրա ոչ միայն հայտարարելու նոմինանտների անունները, այլև վերցնելու իր սեփական մրցանակը հեռուստատեսային ֆիլմում լավագույն դերասանուհի անվանակարգում: 

«Ոսկե գլոբուսի» 73-րդ սեզոնի մրցանակների հաղթողների ամբողջական ցանկը հետևյալն է.
«Լավագույն դրամա»՝ «Վերապրածը» (Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու),
«Լավագույն դրամատիկ դերասան»՝ Լեոնարդո Դի Կապրիո («Վերապրածը»),
«Լավագույն դրամատիկ դերասանուհի»՝ Բրի Լարսոն («Սենյակ»),
«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Քեյթ Ուինսլեթ («Սթիվ Ջոբս»),
«Երկրորդ պլանի լավագույն դերասան»` Սիլվեսթեր Սթալոնե («Քրիդ. Ռոքքիի ժառանգությունը»),
«Լավագույն սցենար»՝ «Սթիվ Ջոբս» (Աարոն Սորքին),
«Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ»՝ «Մարսիացին»,
«Կատակերգության կամ մյուզիքլի լավագույն դերասան»՝ Մեթ Դեյմոն («Մարսիացին»),
«Կատակերգության կամ մյուզիլքի լավագույն դերասանուհի»՝ Ջենիֆեր Լոուրենս («Ջոյ»),
«Լավագույն անիմացիոն ֆիլմ»՝ «Գլուխկոտրուկ»,
«Լավագույն օտարալեզու ֆիլմ»՝ «Սեուլի որդին»,
«Հեռուստատեսության մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն դերասանուհի»՝ Լեդի Գագա («Սարսափների ամերիկյան պատմություն»),
«Լավագույն երաժշտություն»՝ Էնիո Մարիկոնե («Գարշելի ութնյակ»)։
«Լավագույն երգ»՝ «Writing's On The Wall» («007։ Սպեկտր»)։
Սեսիլ ԴեՄիլլի պատվավոր մրցանակի է արժանացել Դենզել Վաշինգտոնը: