Բավ է պառակտվել
17-12-2015 09:13

Դի Կապրիոն ցանկանում է ստանալ ՌԴ քաղաքացիություն և մարմնավորել Լենինի կերպարը

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հայտարարել է, որ ցանկանում է ստանալ ՌԴ քաղաքացիություն և մարմնավորել Լենինի կերպարը։ Դերասանը հայտարարել է, որ շատ է սիրում Ռուսաստանն ու նախատեսում է մարմնավորել Լենինի կերպարը։ Հարցազրույցի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ի դեպ, 2010 թ.–ին Դի Կապրիոն «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում հայտարարել է, որ կցանկանար մարմնավորել մեկ այլ քաղաքական գործչի` Իոսեֆ Ստալինի կերպարը։ «Չգիտեմ` կհաջողվի՞ ինձ, արդյոք, օրերից մեկ օր մարմնավորել Ստալինի կերպարը։ Կտեսնեմ, արդյո՞ք, նման սցենար։ Կարող եմ միայն կրկնել, որ շատ հետաքրքիր կլիներ մարմնավորել նման քաղաքական գործչի կերպարը», – ասել է Դի Կապրիոն։ Նա նաև նշել է, որ գիտի, որ արտաքնապես նման է երիտասարդ Լենինին, սակայն հայտնել է, որ նրա կյանքի մասին սցենար չկա։ Դերասանը նաև նշել է, որ պատրաստ է հանդես գալ որպես պրոդյուսեր։ Հատկանշական է, որ Լեոնարդո Դի Կապրիոյի տատիկն ազգությամբ ռուս է։ Դերասանի մայրը ծնվել է գերմանացի Վիլհելմ Ինդենբիրքենի և ռուս էմիգրանտուհի Հելեն Ինդենբիրքենի (Ելենա Սմիրնովա 1915-2008) ընտանիքում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, իսկ 1955 թ.–ին Վիլհելմն ու Հելենը տեղափոխվել են ԱՄՆ: