15-12-2016 13:15

Լեոնարդո Դի Կապրիոն մոծ գումար է նվիրաբերել «Հայաստանի Երեխաներ» ֆոնդին

Դեկտեմբերի 9–ին Նյու Յորքում կայացավ «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի 13–րդ տարեկան դրամահավաքը։
Նախաձեռնությանը նվիրատվությամբ մասնակցել է նաև հոլիվուդյան օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով 65 հազար դոլարով գնել է նկարիչ Ջո Բրադլիի նկարը, նշվում է հիմնադրամի Facebook–յան էջում։

Գալա–երեկոյի ընթացքում ընդհանուր առմամբ նվիրաբերվել է 3,1 մլն դոլար։
Ավելի վաղ հիմնադրամին աջակցելու և նվիրատվություններ կատարելու կոչով էր հանդես եկել աշխարհահռչակ դերասան Թոմ Հենքսը։

Նշենք, որ հիմնադրամի առաքելությունն է ապահովել երեխաների ապագան Հայաստանի աղքատ գյուղական համայնքներում կրթության, առողջապահության, հասարակական կյանքի և տնտեսական պայմանների բարելավման շնորհիվ։ «Հայաստանի մանուկները» հիմնադրամը ստեղծվել է 2000 թ.–ին Նյու Յորքում բժիշկ Գարո Արմենի կողմից։ Հիմնադրամի հայկական գրասենյակը բացվել է 2003 թ.–ին։