Բավ է պառակտվել
27-08-2016 13:18

Շառլ Ազնավուրը համերգներով է հանդես գալու Հյուսիսային Ամերիկայում

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություն է ունենալու Հյուսիսային Ամերիկայում: Հոկտեմբերի 15-28-ը նա հինգ համերգ է տալու: Հոկտեմբերի 28-ի համերգը կայանալու է Լոս Անջելեսում: Այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից:

Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ Նա շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է, շուրջ 70 տարվա կարիերայի ընթացքում թողարկել է 294 ալբոմ, վաճառվել է 180 միլիոն սկավառակ: