Բավ է պառակտվել
28-11-2016 13:37

Լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն ցնցել է Երևանը (լուսանկարներ)

Ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն «Սառույցի թագավորները» Երևանի հանդիսատեսին զգայական համար է ներկայացրել «Երկրաշարժ» ռուս–հայկական ֆիլմի սաունդթրեքի ուղեկցությամբ։

Պլյուշչենկոյի ելույթից հետո նա դիմեց հանդիսատեսին հետևյալ խոսքերով. «Ես սրտանց էի սահում։ Մենք բոլորին հիշում ենք, և ձեր ծափահարությունները նվիրված են այն մարդկանց, ովքեր տուժել են... Ես փորձեցի այս համարով ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, մենք աճում ենք, առաջ ենք շարժվում, ընտանիքներ են ստեղծվում...»

Հայտնի մարզիկը նշեց, որ կյանքի իմաստը երեխաների, ապագայի մեջ է, և բոլորին մաղթեց խաղաղություն, սեր և հանգստություն։ Նա նաև շնորհակալություն հայտնեց հայ հանդիսատեսին և խոստացավ վերադառնալ նոր շոուով։ Ավարտին գեղասահորդը գրկեց հայ փոքրիկ աղջկա` ևս մեկ անգամ ցույց տալու, որ կյանքը շարունակվում է։

Լեգենդար ֆուտբոլիստը Երևանում ներկայացրել նաև բացառիկ համար։ Այն անակնկալ դարձավ հայ հանդիսատեսի համար և այլև ոչ մի տեղ չի կրկնվի։

Ցնցող ելույթի ժամանակ կիրառվել էր հատուկ «այլմոլորակային» ռեկվիզիտ, իսկ Պլյուշչենկոն միանգամայն նոր կերպարով հանդես եկավ։

Նա հիանալի բեմականացում ցույց տվեց` երևանյան հանդիսատեսի առջև հայտնվելով շքեղ հագուստով առաստաղից իջնող ՉԹՕ ֆոնի ներքո։

Եվ ամբողջ ելույթը «տիեզերական» լավագույն ավանդույթներով էր կառուցված` համադրված բարդագույն տարրերով։

Շոուին մասնակցել են նաև հայտնի կատարողներ Մարիամ Մերաբովան, Սոնան, Իվետա Մուկուչյանը, Հայաստանի պեռական ջազ նվագախումբն Արմեն Հյուսնունցի գլխավորությամբ։