Բավ է պառակտվել
04-05-2015 09:04

Լեդի Գագան իր մասին վավերագրական ֆիլմ կնկարի

Երգչուհի Լեդի Գագան ծրագրում է ֆիլմ նկարել իր մասին։ Նա իր պաշտոնական կայքում զետեղել է տեղեկություն այն մասին, որ ցանկանում է ուրախացնել «փոքրիկ հրեշներին»՝ ինչպես ինքն է անվանում իր երկրպագուներին։ Նա պատրաստվում է ուրախացնել նրանց իր կյանքի և կերպարների վրա աշխատանքի մասին վավերագրական ֆիլմով։ Երգչուհին հայտնել է, որ ֆիլմով կզբաղվի հայտնի լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնը, ում հետ ինքը միշտ երազել է աշխատել։ Թե երբ կթողարկի ֆիլմը՝ Լեդի Գագան չի հայտնել։ Հատկանշական է, որ կինոյի աշխարհն անծանոթ չէ երգչուհուն. անցած տարի նա իր դեբյուտն էր արել մեծ էկրանին՝ «Մեղքերի քաղաք-2» ֆիլմով։