Բավ է պառակտվել
05-03-2016 14:52

Սերգեյ Լազարևը ներկայացրել է իր եվրատեսիլյան երգը և տեսահոլովակը

Երգիչ Սերգեյ Լազարևը ներկայացրել է իր նոր՝ «You are the only one» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, որով նա ներկայանալու է «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում: «Ես ամբողջ հոգով սիրահարված եմ այս երգին: Այն ինձ ստիպեց այս տարի համաձայնվել մասնակցել «Եվրատեսիլին». Դա շատ բան է ասում: Ես ութ տարի խուսափել եմ մրցույթին մասնակցելուց, չնայած այն հանգամանքին, որ ինձ շատ են համոզել», - ասել է երգիչը: «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին Ստոկհոլմում: