Աշխարհահռչակ ռեժիսոր, հեղինակավոր կինոմրցանակների դափնեկիր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ կցանկանար ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին։ «Ես բավականին հեշտ կինո նկարահանելու խոստում եմ տալիս։ Սակայն դա անելու համար թեման պետք է ինձ հուզի։ Հայոց ցեղասպանությունը չափազանց լուրջ թեմա է պարզապես որոշում ընդունելու և ֆիլմ նկարահանելու համար։ Հարկավոր է համակվել գաղափարով և գտնել կոնֆլիկտի սյուժեն։ Սակայն, եթե ամեն ինչ ստացվի, ես կանեմ դա», – ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Կուստուրիցան։ Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Բավ է պառակտվել