Բավ է պառակտվել
15-09-2017 10:35

Երևանում կբացվի Այվազովսկու մեծ ցուցահանդես (Լուսանկարներ)

 

Հինգշաբթի օրը Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի հայկական ծագումով Մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը:
« Ցուցահանդեսին կներկայացվեն 52 գեղանկարչական և 26 գրաֆիկական կտավ, մեկ դեկորատիվ աշխատանք և մեկ քանդակ, ինչպես նաև Այվազովսկու կյանքին և գործունեությանը վերաբերող 26 փաստաթուղթ:
Ցուցադրության հայեցակարգի կենտրոնական մասը հիմնված է «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավի վրա, որը մինչ օրս երբեք չի ցուցադրվել Հայաստանում, և ընդհանուր առմամբ, 120 տարիների ընթացքում ընդամենը երկու անգամ է դուրս բերվել Վենետիկի Մխիթարյան միաբանության տարածքից: Հայաստանի Ազգային պատկերասրահի այցելուներն առաջին անգամ կարող են տեսնել Այվազովսկու գրաֆիկական աշխատանքները, որոնք երբեք չեն ներկայացվում հիմնական ցուցադրությունում»,- այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Ծատուրյանի խոսքերով, դահլիճները, որտեղ տեղի է ունենում ցուցադրությունը, հատուկ վերանորոգվել են կանաչ և սպիտակ գույների մեջ, տեղադրվել է հատուկ լուսավորություն և Այվազովսկու կյանքի մասին պատմող ինտերակտիվ քարտեր:

 
« Հայաստանի Ազգային պատկերասրահը երկրորդն է՝ Այվազովսկու աշխատանքների թվաքանակով: Մենք շնորհակալ ենք հայ կոլեկցիոներներին, ովքեր Այվազովսկու կտավների իրենց հավաքածուները նվիրաբերել են մեր ցուցասրահին»,-ասել է Ծատուրյանը:
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շնորհակալություն է հայտնել Մխիթարյան Միաբանությանն ու Վատիկանում ՀՀ դեսպանատանը՝ Հայաստանում «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը ցուցադրելու հնարավորության համար:
« Այս ցուցադրությունն իրոք կարևորագույն դեր կխաղա հայկական մշակույթի զարգացման հարցում: Վաղը մեկնարկում է « Այվազովսկի 200» խորագրով սիմպոզիումը, որին մասնակցելու համար հրավիրվել են գիտնականներ 11 երկրից»,- հայտարարել է Ամիրյանը:
Մեծ նկարչի նկարների ամենախոշոր հավաքածուն՝416 աշխատանք, պահվում է ծովանկարչի ծննդավայր Թեոդոսիայում գտնվող Այվազովսկու անվան ցուցասրահում:


Երևանյան ցուցադրությանը ներկա է գտնվել Թեոդոսիական ցուցահանդեսի տնօրեն Տատյանա գայդուկը, որի խոսքերով ցուցասրահի բոլոր սրահները զբաղված են Այվազովսկու աշխատանքներով:
Նա նաև պարզաբանել է, թե ինչու Երևանի ցուցադրությանը չեն ներկայացվում Թեոդոսիական ցուցասրահի կտավներից:
«Ցուցադրությունից Այվազովսկու կտավներից որևէ մեկի անհետացումը միանգամից հարցեր է հարուցում այցելուների մոտ, այդ իսկ պատճառով հեբելյանական տարում մենք որոշել ենք այցելուներին հնարավորություն տալ դիտել Այվազովսկու աշխատանքները, և բոլոր կտավները թողել ենք մեզ մոտ»,- պարզաբանել է Գայդուկը:
Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրությունը կլինի մինչև եկող տարվա հունվարի 15-ը: