10-09-2016 08:47

Վանի բերդն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում

Հայաստանի պատմական մայրաքաղաք Վանի բերդը, որն այսօրվա Թուրքիայի տարածքում է գտնվում, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:

 Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Օջալ Օղուզը մանրամասնել է, որ որոշումը կայացվել է դեռևս ապրիլին, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս մասին միայն հիմա է հայտարարել:

Վանի բերդից բացի, Թուրքիայի ներկայացրած հայտի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում են ընդգրկվել ևս 9 պատմամշակութային կառույցներ ու վայրեր: Հիշեցնենք, որ հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում էր ընդգրկվել նաև հայոց մեկ այլ պատմական մայրաքաղաք՝ «հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անին: