18-03-2015 13:50

«Նոր ալիք» մրցույթը կանցկացվի օգոստոսի վերջին Սոչիում

«Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որը Լատվիայից տեղափոխվել է Սոչի, 2015-ին կանցկացվի օգոստոսի 25-30-ը, Օլիմպիական պուրակի տարածքում։ 
«Հեղինակավոր մրցույթն արդեն սկսել է մասնակիցների գրանցումը։ Պաշտոնական կայքում արդեն կարելի է լրացնել հայտը»,- նշվում է Սոչիի քաղաքային վարչակազմի հաղորդագրությունում։ 
«Նոր ալիքը» Յուրմալայից Սոչի տեղափոխելուն կազմակերպիչներին դրդել է ռուս կատարողներ Իոսիֆ Կոբզոնին, Վալերիային և Օլեգ Գազմանովին «սև ցուցակում» ներառելը։