09-07-2015 08:43

«Նոր ալիք» երգի մրցույթը օգոստոսի փոխարեն կանցկացվի հոկտեմբերին

Լատվիայի Յուրմալա քաղաքից Սոչի տեղափոխված «Նոր ալիք» միջազգային երաժշտական փառատոնի անցկացման ժամկետները օգոստոսից տեղափոխել են հոկտեմբեր:Այդ մասին այսօր հայտնել է Սոչիի քաղաքապետը: Այն հետաձգվում է «Formula 1»-ի և Միջազգային տնտեսական ներդրումային համաժողովի պատճառով, որոնք այն նույնպես պետք է անցկացվեն Սոչիում՝ օգոստոսին: Ավելի վաղ կազմակերպչական կոմիտեն երիտասարդ կատարողների մրցույթը պատրաստվում էր անցկացնել օգոստոսի 25-ից մինչև 30-ը: «Այս պահին հայտնի է դարձել, որ «Նոր ալիք 2015»-ը կկայանա հոկտեմբերի 2-ից մինչև 11-ը»,- ասված է հաղորդագրությունում: «Նոր ալիք» մրցույթի եզրափակչին կմասնակցի 12 երկրից 16 երգիչ: