Բավ է պառակտվել
21-12-2015 08:46

Տհաճ միջադեպ «Միսս տիեզերք 2015» մրցույթում (տեսանյութ)

«Միսս տիեզերք 2015» տիտղոսը նվաճել է Ֆիլիպինների ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտսբախը: Հաղորդավարի սխալի պատճառով թագը հանձնել են Կոլումբիայի ներկայացուցչին։ Մի քանի րոպե անց հայտարարել են հաղթողի անունը և թագը ֆիլիպինուհու գլխից հանել ու հանձնել են 26-ամյա Վուրտսբախին։ Մոդելը ծնվել է Գերմանիայում, որոշ տեղեկությունների համաձայն, նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ է Ֆիլիպինների նախագահ Բենիգնո Ակինո 3-րդի հետ:  Թագը հաղթողին է հանձնել «Միսս տիեզերք 2014»-ը` կոլումբիացի մոդել Պաուլինա Վեգան։ Տիտղոսի համար պայքարել են 80 երկրի ներկայացուցիչներ։ Ռուսաստանը մրցույթում ներկայացրել է 19-ամյա Վլադիսլավա Եվտուշենկոն, որը չի ընդգրկվել եզրափակիչ փուլ անցած 15 մասնակիցների ցանկում։