05-05-2014 13:37

Կոնչիտան ամուսանցել է

Նախօրեին Դանիայի մայրաքաղաքում կայացած «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Կարմիր գորգին հայտնվել է նաև Ավստրիայի էքսցենտրիկ ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը: Երգչուհին ժամանել է մարմինը գրկող ճերմակ զգեստով, որը շատերը հարսանեկան զգեստի են նմանեցրել:

Վուրստը խոստովանել է, որ արդեն ամուսնացած է և  ամուսնական մատանին է ցուցադրել: «Այս զգեստը հատուկ ինձ համար են կարել: Սպիտակաձյունիկի զգեստի նման է, այնպես չէ՞: Ես այն ստացել եմ Ավստրիայի հայտնի դիզայներներից մեկից: Չգիտեմ, թե ինչու է հենց սա ընտրել, բայց ինձ դուր է գալիս: Ամուսնանալ չեմ ուզում, քանի որ արդեն ամուսնացած եմ»,- ասել է Կոնչիտան: Բայց չնայած աղկմոտ հայտարարությանը, մորուքավոր երգչուհու խորհրդավոր ընտրյալի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: