Բավ է պառակտվել
25-11-2013 12:33

«Ես կվերադառնամ»` Մոնթե Մելքոնյանի 56-ամյակին նվիրված համերգ

Այսօր` նոյեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է ՀՀ և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 56-ամյակին նվիրված համերգային ծրագիր` «Ես կվեռադանամ» խորագրով: Իրենց ելույթներով հանդես կգան Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Պապյանը, Լուսինե Ազարյանը, Գևորգ Հակոբյանը, Գոռ Սուջյանը, Նորայր Քարտաշյանը, Արտո Թունջբոյաջյանը, Արմեն Բաբախանյանը, Արսեն Ղազարյանը, Դավիթ Ամալյանը, Նունե Ավետիսյանը, Հովհաննես Սարկավագը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Որդան կարմիրը, Վան Փրոջեքթը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Կարին ավանդական երգի-պարի խումբն ու Օպերային թատրոնի երգչախումբը: