Բավ է պառակտվել
30-04-2014 12:01

Էնդի Ուորհոլի համակարգչային նկարները հայտնաբերվել են 30 տարի անց (լուսանկարներ, տեսանյութ)

Էնդի Ուորհոլի թանգարանը բացահայտել է նրա համակարգչային գծանկարներից մի քանիսը

1985 թվականին Էնդի Ուորհոլը հաճախ նստում էր իր Amiga համակարգչի մոտ և նկարում. փոփ արթի այս ներկայացուցիչը փորձարարությամբ էր զբաղվում Commodore International-ի խնդրանքով: Մեզ հասել են նրա մետաքսագրությունները, ակրիլով աշխտանքները, լուսանկարները, սակայն ոչ էլեկտրոնային գծանկարները, որոնք մինչ այժմ անծանոթ էին արվեստասերներին: Վերջիններս բացահայտվեցին YouTube-ում տեղադրված տեսահոլովակի շնորհիվ: 2011 թվականին տեսահոլովակը, որում Ուորհոլը նկարում էր Դեբբի Հարրիի համակարգչային դիմանկարը, գրավեց մեդիա նկարիչՔորի Արքանջելի ուշադրությունը: Նա կապ հաստատեց Carnegie Museum of Art թանգարանի համակարգողի հետ, և նրանք միասին խնդրեցին ուսումնասիրել Ուորհոլի թանգարանում գտնվող համակարգչի արխիվները:

Carnegie Mellon University Computer Club կազմակերպությունը, որը հայտնի է հին սարքավորման իր հավաքածուի շնորհիվ և բազմիցս պարգևների է արժանացել հին համակարգչային ծրագրերի հետ փայլուն աշխատանքի համար, կարողացավ զետեղել այն ամենը, ինչն այդպես փնտրում էին նրա արվեստի սիրահարները: Համակարգչում հայտնաբերվել են Ուորհոլի լուսանկարները, նրա բազում էսքիզները, ինչպես նաև արդեն գոյություն ունեցող արվեստի գործերի հետ կատարած փորձարարությունները: 

Օրինակ՝ նկարիչը պատկերել է Campbell's սուպի իր պուլիկը, հանրահռչակ ադամաթուզը, Մերիլին Մոնրոյի դիմանկարները, ինչպես նաև մի լավ փորձարություններ է կատարե Բոտիչելիի "Վեներայի ծնունդը" նկարի հետ՝ աստվածուհու ճակատին երրորդ աչքը ավելացնելով: Այժմ Ուորհոլին կարելի է համարել բոլոր նրանց նախապաը, ովքեր խեղաթյուրում են հայտնի գլուխգործոցները՝ վերջիններից հերոսներին "սպառազինելով" խելախոսներով և այփոդներով և վերջիններս տեղադրելով սոցցանցերում: