Բավ է պառակտվել
11-01-2016 14:33

Հայաստանի թիմը կմասնակցի Սոչիում «КиВиН -2016» միջազգային փառատոնին

Հայաստանի թիմը կմասնակցի Սոչիում « КиВиН -2016» միջազգային փառատոնին: ՈՒՀԱ թիմերի XXVII միջազգային «КиВиН- 2016» փառատոնը այսօր մեկնարկում է Սոչիում: Սրամիտների ձմեռային փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել մոտ 600 թիմեր Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Էստոնիայից, Տաջիկստանից, Աբխազիայից և Ուկրաինայից: Փառատոնի մրցույթային ծրագիրը կսկսվի հունվարի 12-ին: Մասնակիցները պետք է պայքարեն տարածաշրջանային լիգաների աղյուսակում բոլոր տեսակի վարկանիշների համար, ընտրություն ՈՒՀԱ միջազգային պաշտոնական լիգայի միություն, խմբագիրների և լրագրողների դպրոց- սեմինարներ, ավանդական հավաքույթներ ՈՒՀԱ միության նախագահի Ալեքսանդր Մասլյակովի հետ: «КиВиН- 2016»-ը կավարտվի հունվարի 23-ին վերջնական շոուի հեռուստատեսային նկարահանմամբ: