Կոլումբիացի ռեժիսոր Սեսար Ասևեդոն «Երկիր ու ստվեր» ֆիլմի համար Կաննի 68-րդ կինոփառատոնի արդյունքով արժանացել է «Ոսկե տեսախցիկ» մրցանակին: Ասևեդոյի դրամայի սյուժեի համաձայն՝ կոլումբացի գյուղացին վերադառնում է հայրենի գյուղ մահացող որդու մոտ: Սա ռեժիսորի դեբյուտային լիամետրաժ ֆիլմն է, որն ավելի վաղ արդեն մի քանի մրցանակ էր ստացել լատինամերիկյան կինոդիտումներում: Ստանալով մրցանակը՝ ռեժիսորն ասել է, որ այդ հաղթանակը նվիրում է կոլումբացի բոլոր գյուղացիներին: «Նրանք իսկական հերոսներ են, ես ուզում եմ նրանց ասել, որ նրանք մենակ չեն»,- ասել է Ասևեդոն: «Ոսկե տեսախցիկ» մրցանակը շնորհվում է երիտասարդ կինեմատոգրաֆիստներին՝ նրանց առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի համար:
Բավ է պառակտվել