22-11-2017 20:16

Իոսիֆ Կոբզոնը հայտնել է Դմիտրի Խվորաստովսկու վերջին կամքը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը լրագրողներին հայտնել է Դմիտրի Խվորաստովսկու կտակի մասին: Մեծ օպերային երգիչը երկարատև և ծանր հիվանդության՝ ուղեղի ուռուցքի հետ արիաբար պայքարելուց հետո, մահացել է Լոնդոնում ՝ նյեմբերի 22-ի գիշերը: Նա 55 տարեկան էր:
« Ինչպիսին որ ինքն էր, այդպիսի հերոսական կտակ էլ թողել է. Դիակիզել իրեն և մի մասը թաղել Մոսկվայում, իսկ մյուսը՝ Կրասնոյարսկում (նա ծնունդով այդտեղից է): Սպասում ենք: Այժմ նրա կինը պետք է վերջնական որոշում կայացնի»,- ասել է Կոբզոնը:
Հայտնի դիրիժոր, երաժիշտ Կոնստանտին Օրբելյանը, ով հաճախ էր ելույթ ունենում և ընկերական հարաբերություններ ուներ Խվորոստովսկու հետ, պատմել է, որ երգչի մահվան նախօրեին Լոնդոնում նրան այցելել են ծնողները:
«Բառացիորեն երեկ(նոյեմբերի 21-ին) երեկոյան ես նրա մոտ էի: Երեկ նրան այցելության էին եկել ծնողները, իսկ գիշերվա ժամը երեքին նա հեռացավ կյանքից»,- պատմել է Օրբելյանը:
« Նա ամեն ինչ անում էր ոչ թե հարյուր, այլ հազար տոկոսով: Նա մշտապես գերազանցում էր ինքն իրեն: Այն ամենն ինչ նա անում էր բացառիկ էր, կատարյալ էր, ինքնատիպ էր: Ցանկացած դեր դառնում էր նրա էությունը, նա դրանով ապրում էր»,- հիշում է Օրբելյանը
Համաշխարհային ճանաչում ունեցող արտիստի մահվան կապակցությամբ ցավակցություններ են գալիս տարբեր երկրներից, որտեղ նրան լսում և սիրում էին: Սգում են և՛ նրա արվեստի շարքային երկրպագուները, և՛ անվանի արտիստները, և՛ քաղաքական գործիչները: Երգչի հարազատներին և նրա երաժշտության երկրպագուներին իր խորին ցավակցությունն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Դմիտրի Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում է բերել 1989 թ. «Բի Բի Սի»-ի՝ «Աշխարհի երգիչ» հեռուստամրցույթը, որն անցնում էր Մեծ Բրիտանիայի Քարդիֆ քաղաքում: Այդ ժամանակ ռուս երգիչն արժանացավ «Լավագույն ձայն» տիտղոսին և ստացավ գլխավոր մրցանակը:
Նիցայի Nice Opera-ում Պյոտր Չայկովսկու «Ագռավ աղջիկը» («Պիկովայա դամա») օպերայում ունեցած դեբյուտից հետո Խվորոստովսկին սկսեց ելույթ ունենալու աշխարհի լավագույն օպերային թատրոններում և համաշխարհային ճանաչում ունեցող օպերային փառատոններում մասնակցության հրավերներ ստանալ: