24-07-2015 09:24

Ռուս արտիստների մեծ մասը չեն ցանկանում համերգներով հանդես գալ Ուկրաինայում.Կոբզոն

ԽՍՀՄ ժողովրդական երգիչ Իոսիֆ Կոբզոնը կրկին համերգային ծրագրով հանդես է գալու Դոնբասում:  «Ես նորից գնալու եմ Ուկրաինա, որտեղ ուզում եմ շնորհավորել իմ հայրենակիցներին Հանքագործի օրվա առթիվ (նշվում է օգոստոսի վերջին կիրակին): Ես դիմել եմ իմ գործընկերներին՝ միասին նշել Դոնբասում Հանքագործի օրը: Չգիտեմ, ով կհամաձայնվի, բայց ես հաստատ գնալու եմ չորրորդ անգամ»,- ասել է նա: Կոբզոնի կարծիքով, ռուս արտիստների մեծ մասը չեն ցանկանում համերգներով հանդես գալ Ուկրաինայում, քանի որ վախենում են արտասահմանում իրենց ունեցվածքի համար: «Այսօր արտիստները շուկայական տնտեսության շնորհիվ վաստակել են գումարներ, Թուրքիայում, Իտալիայում, Բուլղարիում, Մայամիում ունեն անշարժ գույք: Վախենալով պատմամիջոցներից՝ որևէ մեկը չի ցանկանում գնալ թեժ կետեր: Ես շատ եմ ցավում: Բայց դա կանցնի»,- ասել է նա: Վերջին անգամ Կոբզոնը եղել է Դոնբասում մայիսին: Ի. Կոբզոնը ծնունդով Դոնբասից է: