Բավ է պառակտվել
17-04-2017 12:27

Նյու Յորքում «Խաչքարի»բացառիկ նախապատմությամբ գիրք է ներկայացվել

Նյու Յորքյան «Zohrab» տեղեկատվական կենտրոնում հայկական խաչքարներին նվիրված աննախադեպ ալբոմ է ներկայացվել:


Ալբոմի ստեղծման հիմքում ընկած է նրա կազմողի՝ Հրայր Խաչերյան Բազեի (Hrair Hawk Khatcherian)պատմությունը:
1993 թ. Խաչերյանին « թոքերի քաղցկեղ» ախտորոշում տրվեց, և նա դատապարտված էր, օրերի խնդիր էր: Գտնվելով հոսպիտալում նա անդադար նայում էր պատին կախված խաչին և Հայաստանի լուսանկարներին:


« Հենց դա օգնեց ինձ ողջ մնալ մահվան ճիրաններից, և կրկին ճախրել իմ իրական ճակատագրին ընդառաջ»,- հիշում է Խաչերյանը:
Դա բեկումնային պահ էր նրա կյանքում:
Այդ օրերին Խաչերյանը հանդիսավոր երդում տվեց, որ սկսելու է խաչքարեր լուսանկարել՝ ողջ աշխարհով, քանզի հենց նրանք են մարդկանց ստիպում կրկին շրջվել դեպի Աստվածը:


Այդպես էլ սկսվեց 24 տարվա երկար ճամփորդությունը, որի արդյունքը դարձավ «Խաչքար» անվանումով գիրքը:
«Խաչքարերը հենց այնպես չեն ծնվել: Վարպետները դրանք նվիրել են կարևոր իրադարձություններին և հաղթանակներին, դրանք երեխաների ծնունդ են ազդարարել, բերքատվություն ապահովելու, հիվանդություներից և երաշտից փրկելու համար են ստեղծվել»,- նշում է Խաչերյանը:
Նրա խոսքերով, որոշ խաչքարեր գաղտնի հաղորդագրություններ են պարունակում, իսկ դրանց հիմնական թեմատիկան Քրիստոսն ու Աստվածամայրն են, հրեշտակներն, արծիվնրն, առյուծներն ու ցուլերը:


XIII-րդ դարից սկսած, Քրիստոսին, որպես հազվադեպ հանդիպող բացառություն, ոչ թե խաչված, այլ հաղթանակածի էին պատկերում:
Նա նաև ընդգծում է, որ տարբեր շրջաններում ստեղծված խաչքարերը զգալիորեն տարբերվում են միմյանցից: Նա նաև հիշեցրել է 2002-2005 թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից Նախիջևանում ավերված հազարավոր խաչքարերի մասին:


Այսօր մասնագիտությամբ օդաչու Խաչերյանը միանգամայն առողջ է և ապրում է հանուն ընտանիքի, Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի: Նրա լուսանկարներն ընդգրկված են 14 եզակի ալբոմներում: Նա հանդիսանում է « Արցախ. Ֆոտոճամփորդություն», « Ղարաբաղ. 100 լուսանկար», « Ուխտագնացություն Արևմտյան Հայաստան 1997-2002թթ.», ինչպես նաև Արմեն Քյուրքչյանի համահեղինակությամբ ստեղծված «Հայկական զարդանախշերի արվեստ» գրքերի հեղինակ: