Բավ է պառակտվել
17-04-2015 15:41

Քիմ Քարդաշյանի գիրքը գնել են 1 րոպեից էլ քիչ ժամանակահատվածում (լուսանկար)

Ինչպես էլ շատերը վերաբերեն Քիմ Քարդաշյանին, փաստերը բառերից ավելի խոսուն են. նրա աճող հանրաճանաչության ֆենոմենն անվիճելի է:  
Իրապատում շոուների աստղի նկատմամբ ժողովրդական սիրո հերթական ապացույցն է դարձել Selfish անվանումով նրա «սելֆիների» գրքի վաճառքը: Երեկ սահմանափակ քանակությամբ հրատարակությունը վաճառքի է հանվել 500 օրինակով, որոնք վաճառվել են վայրկյանների ընթացքում: Աստղի ստորագրությամբ գիրքն արժեցել է 60 դոլար: Գրքի պաշտոնական ներկայացումը կկայանա մայիսին:
Իր ինքնադիմանկարների հավաքածուի մասին Քիմ Քարդաշյանը հայտարարել էր դեռևս անցած ամառ: Աստղը որոշել է ընդլայնել իր ազդեցության ոլորտը և սկսել տարածել իր ինքնադիմանկարները ոչ միայն վիրտուալ տիրույթում, այլև՝ տպագիր: Եվ դա նրան հաջողվել է: