Բավ է պառակտվել
15-12-2015 14:08

Կիսինը ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի հայտարարել է, որ մտադիր չէ համերգ տալ Թուրքիայում, քանի դեռ այդ երկրի կառավարությունը չի ճանաչել 1915 թ.–ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ «Վստահ եմ, որ եթե մարդիկ նման պետություններում իմանան, որ շատ երաժիշտներ հրաժարվում են ելույթ ունենալ իրենց երկրներում, քանի որ մտահոգված են իշխանությունների գործողությունների կապակցությամբ, ապա դա կբարձրացնի իրազեկվածության մակարդակը մտավորականության շրջանում», – ասել է նա։ Կիսինն ավելացրել է, որ չի դատապարտում այն գործընկերներին, ովքեր ելույթ են ունենում տոտալիտար երկրներում։ «Դա իրենց ընտրությունն է», – նշել է երաժիշտը։ Եվգենի Կիսինը ելույթ է ունեցել Հայաստանում 2012 և 2015 թթ.–ին, ինչպես նաև երկրում նախաձեռնել է խոշոր հումանիտար նախագծեր։