26-02-2015 13:12

Քըրք Քըրքորյանը կհովանավորի Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանումը

Հայազգի միլիարդատեր, բարերար 97- ամյա Քըրք Քըրքորյանը մտադիր է հովանավորել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի աշխատանքները: Քըրքորյանը հույս ունի ստեղծել հայկական «Շինդլերի ցուցակ», որը նվիրված էր Հոլոքոսթի հիշատակին: Հայտնի է դարձել, որ արդեն իսկ օսկարակիր մի ռեժիսոր համաձայնություն է տվել ծրագրի իրագործմանը: Տարբեր դերասաններ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում, նույնպես պատրաստ են նկարահանվել այդ ֆիլմում: Ներկայումս, ըստ աղբյուրի, հայտնի է, որ «անվերնագիր ֆիլմը» կսկսվի նկարահանվել այս ամռանը, Եվրոպայում: Ֆիլմի բյուջեն մեծ է, -գրում է աղբյուրը: