Բավ է պառակտվել
25-02-2016 14:08

Քիմ Քարդաշյանն ուզում է Քանյե Ուեսթին հոգեբանի մոտ տանել

Ռեփեր Քանյե Ուեսթը շարունակում է աջուձախ սկանդալային հայտարարություններ անել։ Նախ նա լեզվակռիվ սկսեց Wiz Khalifa-ի հետ թվիթերով, հետո հայտարարեց իր հսկայական պարտքերի մասին ու Մարկ Ցուկենբերգից մեկ միլիարդ դոլար խնդրեց։ Հետո համացանցում ձայնագրություն հայնվեց, որում Քանյեն հայտարարում էր, որ ոչ ավել, ոչ պակաս, Պիկասոյից 50 տոկոսով ավելի ազդեցիկ է։ Այս ամենը անտարբեր չէր կարող թողնել ռեփերի հեռուստաաստղ կնոջը՝ Քիմ Քարդաշյանին։
Զույգի մտերիմները հայտնում են, որ Քիմը ամուսնուն ստիպում է հոգեբանի դիմել։ «Քիմը շատ անհանգստացած ու մտահոգված է։ Նրա ու Քանյեի միջեւ լուրջ խնդիրներ են սկսվել։ Նրան դուր չի գալիս ամուսնու պահվածքը, եւ նա ստիպում է Քանյեին մասնագետի դիմել»,- պատմել է ընտանիքի մտերիմներից մեկը։ Նա ասել է, որ Քանյեն առայժմ կտրականորեն մերժում է կնոջ առաջարկը։