26-10-2016 12:59

Քիմ Քարդաշյանը Փարիզի կողոպուտից հետո 1-ին անգամ հայտնվել է տեսախցիկների առջև

Փարիզում կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ հայտնվել է տեսախցիկների առջեւ: Հայուհին հանրությանը ներկայացել է սպիտակ վերնազգեստով, բոբիկ, հողաթափերով, առանց դիմահարդարման: Զարմանալի է, որ Քիմը, որը կարծես պետք է շրջապատված լիներ հատուկ ջոկատայիններով, Լոս Անջելեսի փոքրիկ հաստատությունում հայտնվել է առանց թիկնապահների:

 Քիմի հետ է եղել նրա ընկերը՝ Ջոնաթան Չեբանը: Ռեալիթի շոուի աստղը գնացել է յոգուրտ գնելու: Հարկավոր է խոստովանել, որ Քիմն ամբողջությամբ հաղթահարել է Փարիզի կողոպուտի հետեւանքով սթրեսը եւ հրաշալի տեսք ունի: