Բրիտանական GQ ամսագիրը կազմել է 2016թ. ամենացանկալի կանանց վարկանիշը: Ամսագրի կայքում տեղադրված հաղոդրադրության համաձայն` ամեն տարի տղամարդկանց ամսագրի խմբագրությունը ընտրում է գեղեցիկ և հետաքրքիր կանանց, որոնք արժանի են «ամենասեքսուալ կոչմանը»: Ամսագրի վարկանիշում հայտնվել է գեղեցիկ սեռի 7 ներկայացուցիչ:
1.Հաննա Դևիս
Հաննան մի քանի տարի շարունակ նկարահանվել է Sports Illustrated-ի լողազգեստներով հատուկ թողարկումների համար, իսկ 2015 թ. զարդարել է դրա շապիկը:
2.Ալեսանդրա Ամբրոսիո
35-ամյա բրազիլուհի մոդելը առաջին տարին չէ, որ շարունակում է մնալ հայտնի Victoria’s secret ներքնազգեստի ապրանքանիշի ամենագեղեցիկ «հրեշտակը»:
3.Սելենա Գոմես
Ցուցակում հայտնվել է նաև 24-ամյա երգչուհին , որի կազմվածքը մեկ անգամ չէ, որ քննադատության է արժանացել:
4. Քիմ Քարդաշյան
«Ամենաների» հերթական վարկանիշը բնականաբար չէր կարող կազմվել առանց 35-ամյա ռեալիթի շոուների աստղ և գործարար կին Քիմ Քարդաշյանի: Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի կինն ուրախացնում է ի ր երկրպագուներին` պարբերաբար կիսամերկ լուսանկարներ հրապարակելով և փողոցներում բարեմասնությունները ցուցադրելով:
5. Անա դե Արմաս
Իսպանացի դերասանուհի Անա դե Արմասը ևս արժանացել է մոլորակի ամենացանկալի կին կոչմանը:
6. Պրիյանկա Չոպրա
Վարկանիշում ընդգրկվել են նաև ծագումով հնդիկ դերասանուհի և մոդել Պրիյանկա Չոպրան
7. Հեյլի Կլաուսոն
Հենց Հեյլին է հայտնվել Sports Illustrated-ի շապիկին ընթացիկ 2016 թվականին: