Բավ է պառակտվել
23-12-2015 12:04

Քիմ Քարդաշյանն «ամենաորոնվող» անձն է Հայաստանում ըստ Google–ի

Ամերիկացի հայտնի դեմք, «Քարդաշյանների ընտանիք» (The Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը որոնումների թվով առաջատար է Հայաստանում Google ընկերության` 2015 թվականին հայտնի մարդկանց «որոնումների» կազմած վարկանիշում, որն անցկացվել է 26 տարբեր երկրների ցուցանիշների հիման վրա: Քարդաշյանին զուգընթաց ամենաորոնվող անձ դառնալուն է հավակնում նաև արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին։ Պարբերականը նշում է, որ Քարդաշյանի անունը փնտրել են ամենուր` Ֆրանսիայից մինչև Նոր Զելանդիա և ԱՄՆ, իսկ Մեսսին գլխավորել է ցուցակը Կուբայում, Չադում, Կոնգոյում։ Քարդաշյանն ու Մեսսին զիջում են միայն մեկ ֆուտբոլիստի` Քրիշտիանու Ռոնալդուին, ով 21 երկրներում անցկացված վարկանիշի առաջին հորիզոնականում է, մինչդեռ փոփ–աստղեր Նիկի Մինաժը և Ռիհաննան եզրափակում են, համապատասխանաբար, 13 և 11 երկրների վարկանիշային ցուցակը, ինչը նրանց թույլ է տալիս վարկանիշում հավակնել հաջորդ երկու ամենաբարձր հորիզոնականների։