Բավ է պառակտվել
08-12-2015 11:44

Քիմ Քարդաշյանն ընտրել է որդու անունը (լուսանկարներ)

Saint West (Սուրբ Ուեսթ). հենց այսպես է Քանյե Ուեսթ և Քիմ Քարդաշյան աստղային զույգն անվանել նորածին որդուն, հայտնում է աստղի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ 35-ամյա աստղը երկրորդ երեխային ունեցել է անցյալ շաբաթ օրը։

Տղան լույս աշխարհ է եկել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում։ Քարդաշյանը և Ուեսթն ունեն նաև դուստր` Նորթը (North — «Հյուսիս»), որն արդեն 2.5 տարեկան է։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը մտերիմ հարաբերությունների մեջ են 2012 թվականից։ 2013 թվականին նրանք նշանադրվել են, իսկ 2014 թվականի մայիսին Իտալիայում տեղի է ունեցել զույգի հարսանեկան արարողությունը։