27-05-2015 13:27

Քիմ Քարդաշյանը Մերիլին Մոնրոյի կերպարով (լուսանկարներ)

Ամերիկյան հանրահայտ Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շատ է սիրում հետաքրքիր փորձարկումներ անել իր արտաքինի հետ:
Վերջերս կրքոտ թխահերը «դավաճանել» է իր ավանդական կերպարին ու դարձել շիկահեր` նմանվելով 20-րդ դարի սեքս- խորհրդանիշ Մերիլին Մոնրոյին:  Քարդաշյանը Մոնրոյի կերպարով զարդարել է բրազիլական Vogue-ի հունիսյան համարի շապիկը:

Էլլեն ֆոն Ունվերտի արած լուսանկարները մեծ հետաքրքրություն են առաջացրել համացանցում` օգտատերերին բաժանելով 2 ճամբարի. մի մասին դուր է եկել այս կերպարանափոխությունը, մյուսին` ոչ: Աղբյուրը հիշեցնում է, որ Քարդաշյանն արդեն 3-րդ անգամ է զարդարում աշխարհի ամենահեղինակավոր նորաձևության ամսագրի շապիկը: