03-10-2016 09:14

Քիմ Քարդաշյանին պատանդ են վերցրել փարիզյան հյուրանոցներից մեկում

Հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան երկու չարագործներ պատանդ են վերցրել Քիմ Քարդաշյանին փարիզյան հյուրանոցներից մեկում։ Չարագործները ներկայացել են` որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ։

«Այսօր առավոտյան Փարիզի հյուրանոցում երկու զինված և դիմակավորված անձինք պատանդ էին վերցրել Քիմ Քարդաշյանին», – նշել է հեռուստաաստղի ներկայացուցիչը։

Նրա խոսքով` այս պահին Քիմը շոկային վիճակում է, «նա դողում է, սակայն ֆիզիկապես չի տուժել»։

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը, դադարեցրել է իր համերգը Նյու Յորքում` տեղեկացնելով հանդիսատեսին, որ ստիպված է դադարեցնել ելույթը «ընտանեկան հանգամանքների» պատճառով։

Միջադեպի մանրամասները ճշտվում են։