25-08-2015 12:14

Քիմ Քարդաշյանը դարձել է Instagram-ի ամենահայտնի բլոգերը

Հայազդի ֆոտոմոդել, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դարձել է Instagram-ի ամենահայտնի բրոգերը՝ գերազանցելով առաջին հորիզոնականում գտնվող Բեյոնսեին: Ներկայում Քարդաշյանը 44,1 միլիոն հետեւող ունի, իսկ Բեյոնսեն՝ գրեթե 44 միլիոն: Քարդաշյանին հետեւող օգտատերերի թիվը կտրուկ ավելացել է այն բանից հետո, երբ վերջերս Քիմը հրապարակեց մերկ «սելֆի»: Քիմի լուսանկարները Instagram-ում հավաքում են 500 հազարից մինչեւ մեկ միլիոն «լայք»: