08-08-2015 08:46

Քիմ Քարդաշյանը ծննդաբերությունից հետո պլաստիկ վիրահատության է հերթագրվել

Քիմ Քարդաշյանը պլաստիկ վիրահատությունների մի ամբողջ շարք է ծրագրել, ծննդաբերությունից հետո նախկին կազմվածքն ունենալու համար: Դրանց վրա հեռուստաաստղը 100 000 դոլար կծախսի: Վիրահատությունները կոչված են Քիմին վերադարձնել նախկին կազմվածքը և ծածկել հղիության հետքերը: Քարդաշյանն արդեն գրանցվել է լիպոսակցիայի, կրծքերը «ձգելու», կախված մաշկի հեռացման վիրահատությունների: Այս ամենը Քիմին սպասվում է որդու լույս աշխարհ գալուց հետո: