01-06-2015 09:34

Քիմ Քարդաշյանը երկրորդ երեխային է սպասում

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը 2-րդ երեխան կունենա;  «Ես հենց նոր ստացել եմ արյան թեստը, ես հղի եմ»,- ասել է Քարդաշյանը իր քրոջը՝ Քլոեին, «Քարդաշյանների ընտանիքը» իրապատում շոուի հերթական մասին անոնսում։ 34-ամյա Քարդաշյանը և նրա ամուսինը՝ 37-ամյա երգիչ Քանյե Ուեսթը, արդեն ունեն մեկ աղջիկ։ Նրանց դուստր Նորթը ծնվել է 2013թ. հունիսին։ Նախորդ տարվա մայիսին Իտալիայում պսակադրվելուց հետո նրանք գաղտնի չէին պահում ընտանիքը համալրելու իրենց ցանկությունները։