06-12-2015 08:26

Ծնվել է Քիմ Քարդաշյանի որդին

Ծնվել է ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին։ Նորածինը զույգի երկրորդ երեխան է։ Քիմն ու Քանյեն ունեն նաեւ մեկ դուստրը՝ Նորթը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը չեն կարողանում անուն ընտրել իրենց երեխայի համար։ Զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ամուսինները մոտավորապես 20 անուն են քննարկել, սակայն դրանցից ոչ մեկը նրանց դուր չի եկել: Եվ Քանյե Ուեսթը կարծես սկսել է մտածել այն մասին, որ հիմա նորաձեւ է համարվում երեխայի անունը նրա ծնվելուց հետո որոշել։ Այսինքն՝ ծնողներին որ անունը այդ օրը ճիշտ կթվա, այդպես էլ երեխային կկոչեն: Հայտնի է, որ ամուսինները երեխայի համար հազվագյուտ անուն են փնտրում: