05-05-2015 09:11

Քիմ Քարդաշյանն ու Շերը խոսել են Հայաստան ճանապարհորդությունների մասին (լուսանկարներ)

Ամերիկյան իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում կիսվել է հայազգի երգչուհի Շերի հետ (Շերիլին Սարգսյան) հանդիպման տպավորություններով:  


«Ահա այս գեղեցկությունը, այս կուռքը։ Անչափ երջանիկ եմ, որ հանդիպել եմ նրան: Մենք խոսել ենք մեր հիանալի հայկական ճանապարհորդությունների մասին: Ինչպես նաև Բոբ Մեքիի զգեստի մասին, որը նա կրել է 1974 թվականի Met Gala-ի ժամանակ»,- գրել է Քիմ Քարդաշյանը և կիսվել իր ու Շերի լուսանկարով:
Քիմ Քարդաշյանը նաև խոստովանել է, որ այս տարի Նյու Յորքում անցկացվող ամենահայտնի նորաձևության իրադարձություններից մեկի՝ Met Gala-ի համար իր ընտրած զգեստի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Շերի զգեստն առաջին Met Gala-ին:


«Ես հանդիպեցի նրան և ասացի, որ այս լուսանկարն այսօրվա իմ զգեստի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել: Նա այնքան գեղեցիկ է: Այնքան ուրախ եմ, որ հանդիպել եմ նրան»,- գրել է Քիմ Քարդաշյանը: