Բավ է պառակտվել
25-03-2016 09:55

Քիմ Քարդաշյանը Զատիկի սմայլիկներ է ներկայացրել (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը իր Twitter-ում ներկայացրել է Kimoji զատիկի սմայլիկներ: Զատիկը, ինչպես գիտեք, այս տարի նշվելու է մարտի 27-ին: «Անակնկալ, Զատիկի սմայլիկներ»,- ստորագրել է իր լուսանկարը Քիմը:

Նշենք, որ մի օր առաջ Քիմը իր դստերը՝ Նորթին ու զարմուհուն Պենելոպային տարել էր Լոս Անջելեսի շրջակայքում գտնվող Underwood Farms ագարակ, որպեսզի երեխաները ավանդույթի համաձայն խոտի մեջ «զատկի ձու» որոնեն: Հետո երեխաներին միացել էր նրանց ընկերը, ու նրանք Քիմի ուշադրության ներքո լավ ժամանակ էին անցկացրել: