21-05-2015 10:00

Քիմ Քարդաշյանը խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները

«Հայաստանը լքած Քիմ Քարդաշյանն այնքան «լցված» ու հետաքրքրված է եղել Հայաստանով, որ մեկնումից առաջ խնդրել է իրեն ուղարկել հայ պոետների բանաստեղծությունները՝ անգլերեն թարգմանությամբ»,-այս մասին գրում «Հրապարակ»-ը: Էէկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը Հովիկ Աբրահամյանի մոտ մասնակցել էր Քիմի հետ հանդիպմանը, օրերս նրան է ուղարկել երջանկահիշատակ Սամվել Մկրտչյանի «Հայ պոեզիայի ընտրանին» գիրքը, որը ներառում է Նարեկացու, Քուչակի, Մաշտոցի տաղերից մինչև մեր օրերը՝ Արմեն Շեկոյանի, Հակոբ Մովսեսի բանաստեղծությունները: Ի դեպ, այս օրերին պատրաստվում է և առաջիկայում լույս կտեսնի նաև Մամվել Մկրտչյանի թարգմանությունների երկհատորյակը՝ բոլոր ժամանակների հայ բանաստեղծների, այդ թվում և արտերկրում ապրող, գործերի թարգմանությամբ, և հայրենի կառավարությունն այն ևս ուղարկել է Քիմին: