13-04-2015 09:11

Քիմ Քարդաշյանը Հայաստանում անցկացրած վերջին գիշերվա մասին (լուսանկարներ)

Ամերիկահայ հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Facebook սոցցանցի իր էջում կիսվել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի գիշերային անակնկալ համերգից ստացված տպավորություններով:



«Ինչ խելահեղ գիշեր էր: Քանյեն ինձ արթնացրեց ու ասաց, որ անվճար համերգ է տալու Հայաստանում՝ Երևանում: Ես հագնվում եմ, և մենք դուրս ենք գալիս: Հազարավոր մարդիկ էին այնտեղ: Քանյեն նետվեց Կարապի լիճը՝ մոտ լինելու դրա հակառակ կողմում հավաքվածներին, և շատ մարդիկ նույնպես հետևեցին նրան: Ես այնքան անհանգիստ էի, բայց դա այնքան հուզիչ, խելահեղ գիշեր էր: Այնքան ուրախ եմ, որ կարողացա մեր վերջին գիշերն այստեղ ուրախանալ բոլորի հետ»,-գրել է Քիմը: 


Հիշեցնենք, որ գիշերը Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հանրահայտ կատարող Քանյե Ուեսթը, անսպասելի համերգ էր տվել Կարապի լճում: Տեղեկության տարածվելուց հետո այնտեղ հավաքվել էին բազմաթիվ երկրպագուներ: Իսկ երբ Ուեսթը նետվել էր լիճը՝ երկրպագուներից շատերը հետևել էին նրան: