Բավ է պառակտվել
08-12-2016 17:55

Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո

Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:

«Թվում է, թե հարուստ և հանրաճանաչ լինելը հեշտ է և պարզ` «նրանք ամեն ինչ ունեն»: 36-ամյա Քիմ Քարդաշյանի իրավիճակը հենց այդպիսի տպավորություն է թողնում` գեղեցիկ կազմվածք, Instagram-ում աշխարհի ամենաճանաչվածը լինելու տիտղոսը (ինչը կարևոր է առաջխաղացման համար), շատ փող, երկրպագուներ ողջ աշխարհում, երկու երեխա, հանրաճանաչ ռեփեր ամուսին: Սակայն կարծես թե երջանկությունն այդքան էլ շատ չէ: Այսօր արևմտյան պարբերականներում հայտնվել են վերնագրեր, թե Քիմն ամուսնալուծվում է», - նշում է պարբերականը:

Ընդ որում, Քիմի ընտանիքում առաջացած վերջին խնդիրները, թվում է, թե պետք է ամրապնդեին նրանց ամուսնությունը: Չէ՞ որ, հենց որ Ուեսթը տեղեկացավ, որ կինը տուժել է Փարիզում գողերից, նա միանգամից ընդհատեց իր ելույթը և մեկնեց օգնության: Իսկ Քարդաշյանն ամուսնու կողքին էր, երբ նա վերջերս նյարդային խանգարում ունեցավ և հոսպիտաալցվեց։

Հիշեցնենք, որ սա Քիմի երրորդ ամուսնությունն է. նա եղել էր պրոդյուսեր Դեյմոն Թոմասի և բասքետբոլիստ Քրիս Համփրիեսի կինը (վերջինիս ամուսնալուծվել է 72 ժամ անց): Կարծես թե, երկու տարուց մի փոքր ավելի տևած այս ամուսնության վերջն էլ է եկել:

US Weekly-ի տեղեկություններով, Քիմն ապահարզան կպահանջի «ճիշտ պահին». այժմ նա սպասում է, մինչ ամուսինը կվերականգնվի նյարդային գերլարվածությունից: Հենց դա տեղի ունենա, նա լիարժեք խնամակալություն կպահանջի իրենց երկու երեխաների` Նորթի և Սեյնթի համար:

Ի՞նչ է տեղի ունեցել: Ասում են, նրանց հարաբերություններում արդեն մի որոշ ժամանակ է լարվածություն կա, և մինչ ամուսնու հիվանդանոց ընկնելը Քիմը ցանկանում էր առաջարկել ամուսնուն մի որոշ ժամանակով բաժանվել: Մեկ այլ պարբերական հաղորդում է, որ «Քիմը սիրում է իր ամուսնուն, և ցանկանում է որքան հնարավոր է արագ նրան ոտքի կանգնեցնել»: Այդուհանդերձ, Ուեսթը ներկա չի գտնվել Սեյնթի առաջին ծննդյան տարեդարձին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ին` Քիմը արգելել է նրան ներկա գտնվել` իբր նրա հոգեկան առողջության մասին հոգ տանելու պատճառով: Կամ էլ իսկապես անհանգստանում է, որ ցանկացած նյարդայնացնող բան կարող է վնասել ռեփերի` հազիվ վերականգնված բանականությունը:

Ամեն դեպքում առաջիկայում պարզ կդառնա, թե որտեղ է իրականությունը: