21-10-2015 14:28

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է

Քիմբերլի Նոել Քարդաշյան Ուեսթը, նույն ինքը Քիմ քարդաշյանն այսօր դառնում է 35 տարեկան: Ամերիկահայ հեռուստատեսային դեմք, մոդել և դերասանուհի, «Պարեր աստղերի հետ» հաղորդման յոթերորդ եթերաշրջանի և «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից Քիմը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից` շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը` պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է հայտնի թեթև ատլետիկայի մարզիկ Բրյուս Ջենների հետ։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։ Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։