Բավ է պառակտվել
22-06-2015 10:33

Քիմ Քարդաշյանը հայտնել է երկրորդ երեխայի սեռը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians ամերիկյան իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Հայրերի օրվա առթիվ հանգուցյալ հորը` Ռոբերտ Քարդաշյանին ու ամուսնուն` Քանյե Ուեսթին նվիրված գրառումներ է արել Facebook սոցկայքում: 
«Շնորհավորում եմ աշխարհի լավագույն հայրիկին: Արդեն մոտ 1 տասնամյակ է, ինչ դու չկաս, բայց հիշողությունները դեռ այնքան վառ են, որ ինձ հետ կմնան ընդմիշտ: Շնորհավորում եմ բոլոր լավ հայրերին»,-գրել է 34-ամյա հայազգի աստղը հորը վերաբերող գրառման մեջ` դրան կից հրապարակելով 2 արխիվային լուսանկար:


Մինչդեռ ամուսնուն ուղղված գրառման մեջ Քարդաշյանը գրել է հետևյալը. «Ես այնքան բախտավոր եմ՝ ամուսնացած լինելով մի մարդու հետ, ով անփոխարինելի սիրով է սիրում իր դստերը: Շնորհակալ եմ այդքան լավ հայր լինելու համար: Մենք քեզ շատ ենք սիրում ու գնահատում: Մենք օրհնված ենք մեր կողքին քեզ պես մարդ ունենալու համար»: Քարդաշյանը նաև հավելել է, որ «Ուեսթը հիանալի հայրիկ է փոքրիկ Նորթի, ինչպես նաև ամենալավ հայրն է լինելու իրենց ապագա որդու համար»։