Բավ է պառակտվել
12-07-2016 14:54

Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի հետ խնդիրների մասին

Չնայած համացանցում շշուկներ են պտտվում այն մասին, որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը շատ վատ հարաբերություններ ունեն՝ մենք հակված չենք հավատալու: Սակայն Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի վերջին դրվագում, երբ ամբողջ ընտանիքը մեկնել էր Իսլանդիա (նշենք որ դա եղել է ապրիլին), 35–ամյա հայուհին նշել է Քանյե Ուեսթի հետ հարաբերություններում բարդությունների մասին։ Ընտանիքը ժամանել է կղզի՝ նշելու Քորթնի Քարդաշյանի ծննդյան տարեդարձը և տաք հոսանքներում լողալու համար: Եվ պարզվում է, որ այստեղ Քանյեն պետք է նկարահաներ իր նոր տեսահոլովակը եւ գուշակեք, թե ո՞վ կլիներ մի քանի դրվագներում, իհարկե Քիմը։ Նկարահանումները պետք է սկսվեին վաղ առավոտյան, սակայն հերոսուհին՝ Քիմը, ուշացել է, որով էլ զայրացրել էր ամուսնուն: «Նա զայրացած էր ինձ վրա. ես ուշացել էր առավոտյան նկարահանումներից, սակայն երեկոյան նույնպես նկարահանում կար: Ես ու քույրերս շրջում էինք կղզում, լողում էինք, թափառում Ռեյկյավիկում, ի վերջո, ես ուշացա նաև երեկոյան նկարահանումներից: Քանյեն ցույց չտվեց, որ բարկացած է, պարզապես համբուրեց ինձ ու ոչինչ չասաց, բայց ես կարծում եմ, որ նա հիասթափված է ինձնից: Իմ պատասխանատվության զգացումից։ Մենք միասին ճաշեցինք, բայց Քանյեն շուտ վեր կացավ սեղանից, ես ամաչում էի, որ փչացրել էի իր օրը: Սակայն, նա արագ է մոռանում ու ներում ինձ», - ասել է Քիմը։